Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
7 առասպել հիվանդ թիկունքի մասին
Իրականում, այս թեմայով առասպելներն ու մոլորություններն առավել շատ են: Սակայն եթե այս հոդվածի օգնությամբ ազատվեք գոնե 7 առասպելներից, ապա անգնահատելի օգնություն կցուցաբերեք սեփական թիկունքին:
1. Որպեսզի թիկունքը չցավի, հարկ է ուղիղ նստել
Իրոք, կուզիկությունը, կորացած թիկունքն այնքան հաճելի չեն: Սակայն նստել այնպես, կարծես «փայտ եք կուլ տվել» նույնպես չարժե: Այդ դեպքում թիկունքի մկանները գերլարվում են և, արդյունքում, ստանում ենք այն, ինչի դեմ փորձում ենք պայքարել, այսինքն թիկունքի ցավերից:Եթե օրվա ընթացքում ստիպված եք երկար նստել, ապա պարբերաբար աթոռի հետ միասին շարժվեք առաջ ու ետ, երբեմբն ձգվեք: Իսկ ավելի լավ կլինի, եթե փաստաթղթեր կարդալիս կամ հեռախոսով խոսելիս ոչ թե նստեք, այլ կանգնեք:
2. Ծանրություններ բարձրացնելը վնասում է թիկունքին
Իրականում կարևոր չէ, թե ինչ եք բարձրացնում, այլ ինչպես եք դա անում: Հասկանալի է, որ ուժերից վեր ծանրություն բարձրացնել պետք չէ: Այդ դեպքում կորացնում եք ոչ թե թիկունքը, այլ ոտքերը: Ծանրությունը հարկ է պահել իրանին մոտ, այլ ոչ թե ձգված ձեռքերի, նաև խուսափել ձեռքերով ծանրությունն այս ու այն կողմ պտտելուց (երբ ոտքերն անշարժ են, իսկ մենք պտտում ենք իրանի միայն վերին մասը): Մի փորձեք ինչ-որ բան բարձրացնել գետնից, հատկապես, եթե նստած դիրքում եք, թեկուզ մատիտ եք վերցնելու: Այն կարող է թիկունքի մկաններին վնասել:
3. Թիկունքի ցավերի դեպքում հարկ է պառկել
Դա ճիշտ է, սակայն սուր ցավի դեպքում միայն, որն առաջացել է գերլարվածության կամ վնասվածքի արդյունքում:: Եվ, նույնիսկ այդ դեպքում չարժե երկար ժամանակ մնալ հորիզոնական դիրքում, անկողնային ռեժիմից 1-2 օր հետո ձեզ ավելի լավ կզգաք:
4. Թիկունքի ցավերի պատճառը կարող են լինել միայն վնասվածքները
Միշտ չէ, որ թիկունքի ցավերի պատճառը ողնաշարի հետ կապված վնասվածքներն են: Ամենից հաճախ ցավում են մկանները: Ի դեպ, մկանային կմախքն էլ հենց ուժ ու դիմացկունություն է հաղորդում թիկունքին: Բացի այդ, մկանները կարող են ցավել թունավորման դեպքում: Գրիպի ժամանակ մկանային թուլությունը կամ դրանց կոտրտվածությունը դրա վառ ապացույցն են: Դեպի թիկունք գնացող ցավի պատճառ կարող են լինել նաև երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները, նաև մենստրուացիան: Նյարդերի ախտահարումը, միջողնային սկավառակներում դիստրոֆիկ գործընթացները (օստեոխոնդրոզ), նույնիսկ, հոգեկան ուժեղ ապրումները կարող են ցավային համախտանիշի պատճառ հանդիսանալ:
5. Նիհար մարդկանց թիկունքը չի ցավում
Նիհարությունը նիհարությունից տարբերվում է: Մի բան է մկանուտ մարզիկ-վազորդը, մեկ այլ բան` անորեքսիայով տառապող կիսաթափանցիկ մոդելը: Սննդակարգերի պատճառով նիհարող ոսկրերը նույնպես կորցնում են քաշը, նաև ամրությունը, ինչի հետևանքով մկաններն այլևս իր վիճակի չեն լինում պահել ողնաշարն ու հոդերը: Արդյունքում` ամենաանսպասելի հատվածներում ճաքեր ու կոտրվածքներ ստանալու ռիսկն է բարձրանում: Սակայն մեկ այլ ծայրահեղությունը ևս` ավելորդ քաշը թիկունքի համար պակաս փորձություն չէ:
6. Թիկունքի ցավերի դեպքում ֆիզիկական վարժությունները ցուցված չեն
Ամենատարածված առասպելներից մեկն է: Բուժական ֆիզկուլտուրան, հատկապես, լողը բարերար ազդեցություն են թողնում թիկունքի մկանների վրա: Ֆիզիկական պարբերաբար կատարվող վարժությունները, որոնք հատուկ ընտրում է բժիշկը, օգնում են ոչ միայն թիկունքի ցավերին (իհարկե, սրացումներից հետո), այլ կանխարգելում են ռեցիդիվները: Հիվանդ թիկունքի հիմնական թշնամին հիպոդինամիան է: Ակտիվ կենսակերպ վարող, սպորտով զբաղվող մարդիկ բոլորից քիչ են տառապում այս ցավերից:
7. Թիկունքի համար կոշտ ներքնակն ավելի լավ է, քան փափուկը
Այս կարծիքը միանշանակ չէ, մարդիկ տարբեր են: Բոլորին անխտիր հանձնարարել քնել կոշտ ներքնակների վրա այնքան էլ ճիշտ չէ: Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրերլ: Նրանք հետազոտության մասնակիցներին խնդրել են իրենց ներքնակի կոշտությունը գնահատել 10 բալանոց սանդղակով (որտեղ 10-ը փափուկ ներքնակն է, իսկ 1-ը բետոնե հատակը), հետո ուսումնասիրել են նրանց վիճակը: Այսպես, ամենաառողջ թիկունք ունեցել են այն իսպանացիները, ովքեր քնել են միջին կոշտության ներքնակի վրա (5,6 միավոր): Իսկ նրանք, ովքեր քնել են կոշտի վրա (2,3 միավոր) բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Ընդ որում թիկունքի հետ կապված տհաճություններն սկսվել են ոչ թե ներքնակը գնելուց առաջ, այլ դրանից հետո:
01.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ